Եգիպտոսի նախկին արտգործնախարար Աբու Ալ-Գեյթը տևական խորհրդակցություններից ու դեբատներից հետո նշանակվել է Արաբական պետությունների լիգայի 8-րդ գլխավոր քարտուղար։ Նման որոշումն ընդունվել է Կահիրեում անցկացված տարածաշրջանային միության նախարարական խորհրդի արտահերթ նստաշրջանում, փոխանցում է ТАСС-ը։
Նոր գլխավոր քարտուղարի հաստատումն անցել է առանց քվեարկության։ Մասնակիցները եկել էին ընդհանուր համաձայնության՝ 2016 թվականի հուլիսի 1-ից 5 տարի ժամկետով Եգիպտոսի ներկայացրած թեկնածուին նշանակելու գլխավոր քարտուղար։