ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համարում է, որ Իրանը չպետք է տարածաշրջանում սրի իրավիճակը և զսպվածություն ցուցաբերի: Այդ մասին հայտնում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մերձավոր Արևելիքի տարածաշրջանի ընթացիկ քաղաքական մթնոլորտում, և հաշվի առնելով Իրանից պատժամիջոցների հանումը, գլխավոր քարտուղարը կոչ է անում Իրանին իրեն պահել զուսպ, զգույշ, խելամիտ, և հապճեպ գործողություններով չսրել իրադրությունը»,- ասել է Դյուժարիկը:
Թեհրանը հինգշաբթի օրը խոստացել է, որ հրթիռների փորձարկումը երբեք չի դադարեցվի: Թեհրանի ազգային հրթիռային ծրագրի մշակումից հրաժարվելը եղել է 2015 թվականին Իրանից պատժամիջոցների հանման պայմաններից մեկը: