Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել է Եվրամիությանը տալ 6 մլրդ եվրո, որպեսզի իրենք ընդունեն բոլոր սիրիացիներին, աֆղաններին և պակիստանցիներին, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին:
Քըլըչդարօղլուն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը, թե գործարքը շահավետ է, նշել է, որ իշխանությունները կարող են մտածել իբրև խաբել են եվրոպացիներին և լավ առավելություններ ստացել, բայց իրականում Թուրքիան բուֆերային գոտի են դարձրել: