ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները դեռ շատ երկար ժամանակ են պահանջում, քանի դեռ չի լուծվել Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցը: Այս մասին գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է։ Անդամակցության գործընթացը տարվում է որոշակի արդյունքով։ Մենք հեռու ենք նրանից, որ ավարտենք բանակցությունների էական փուլերը։ Օրինակ՝ լուծված չէ Կիպրոսի հարցը։ Այդ ամենը պահանջում է շատ ժամանակ», - նշել է Մերկելը։