Մոսկվայում շարունակվում է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների աշխարհի մրցաշարը, որի հաղթողը պետք է մրցի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարսելի հետ, ով պահպանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսն արդեն 3 տարի՝ 2013 թվականից:
Նշենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի ամենաերկար տիտղոսակիրներն են Միխայել Բատվիննիկը, Էմանուել Լասկերը, Անատոլի Կարպովը և Գարի Գասպարովը:
Այսպես, Էմանուել Լասկերը (1868-1941, Գերմանիա) շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրել է 27 տարի: Իր հաղթական արշավը նա սկսել է 1889 թվականին նյույորքյան մրցաշարում հաղթանակով: 1894 թվականին արդեն նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը կորցրել է 1921 թվականին Կապաբլանդայի հետ պայքարում:
Միխայիլ Բատվինիկը (1911-1995) աշխարհի չեմպիոն է եղել 15 տարի՝ 1948-1963 թվականներին: Նա ոչ միայն մեծ շախմատիստ է եղել, այլ նաև մեծ ներդրում է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Շախմատի աշխարհի առաջնության զարգացման գործում: Բատվիննիկը սկսել է շախմատ խաղալ 12 տարեկանում և արդեն երկու տարի անց ընկերական խաղում հաղթել է կուբացի աշխարհահռչակ շախմատիստ Կապաբլանկային: 20 տարեկանում Բատվիննիկը դառնում է ԽՍՀՄ չեմպիոն՝ հնարավորություն ստանալով մասնակցելու միջզգային մրցաշարերին: 1948 թվականին լեգենդար շախմատիստ Ալյոխինի մահից հետո Բատվիննիկը դառնում է շախմատի ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն: Մինչև 1963 թվականը նա մեկը մյուսի հետևից փայլուն հաղթանակներ է տոնում: Բատվիննիկի համար հաղթանակաների շարքն ավարտվում է 1963 թվականին, երբ պարտվում է Տիգրան Պետրոսյանին: 1970 թվականին շախմատից հեռանալուց հետո Բատվիննիկը զբաղվում է համակարգչային շախմատային ծրագրերի զարգացմամբ, ինչպես նաև մարզչական կարիերայով: Բատվիննիկը եղել է այնպիսի հանճարեղ շախմատիստների մարզիչ, ինչպիսիք են Անատոլի Կարպովը, Գարի Գասպարով և Վլադիմիր Կրամնիկը:
Անատոլի Կարպովը(1951 թվական) համարվում է ամենահանճարեղ շախմատիստներից մեկը: Նա աշխարհի չեմպիոն է եղել 1975-1985 և 1993-1999 թվականներին և մինչ օրս շարունակում է մրցունակ շախմատ խաղալ (98 տեղ): Կարպովը հաղթողի ավելի քան 150 տիտղոս ունի: Նա սկսել է շախմատ խաղալ 4 տարեկանում: Աշխահի չեմպիոնի կոչումը Կարպովը ստացել է առանց պայքարի՝ Ֆիշերի՝ տիտղոսից հրաժարվելու արդյունքում: Իր կարիերայի ընթացում շախմատային օլիմպիադաներում Կարպովը պարտվել է ընդամենը 2 անգամ: Այժմ նա ավելի շատ կետրոնացած է քաղաքական կարիերայի վրա:
Գարի Գասպարովի(1963 թվական) անունը դարձել էր շախմատի հոմանիշ: 1985 թվականին Գասպարով դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ 22 տարեկան հասակում: Տիտղոսը նրան պատկանել է մինչև 1993 թվականը, երբ Շախմատի ֆեդերացիայի հետ տարաձայնությունների արդյունքում նա ստեղծել է սեփական շախմատային ֆեդերացիան, ինչի արդյունքում տեխնիկապես կորցրել է չեմպիոնի տիտղոսը, սակայն գործնականում համարվել է շախմատի աշխարհի չեմպիոն մինչև 2000 թվականը, երբ չեմպիոնի տիտղոսը պարտվել է Կրամնիկին: