Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ ԱՄՆ, սակայն անկախ իր գտնվելու վայրից մտադիր է շարունակել իր գործունեությունը:
«Այն, ինչ կատարվել է անձամբ ինձ հետ տվյալ կոնտեքստում և մեր երկրի կոնտեքստում, այնքան էլ կարևոր չէ: Ես հաշտվել եմ դրա հետ»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ ասել է նա:
Սակայն Սնոուդենը հավաստիացրել է, որ մերժման պարագայում էլ կշարունակի աշխատել նույն արդյունավետությամբ:
Ավելի վաղ միլիարդատեր Դոնալդ Տրամպը, որը պայքարում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար հայտարարել էր, որ Սնոուդենը լրտես է և պետք է վերադառնա ԱՄՆ դատարանի առջև կանգնելու համար և «եթե Ռուսաստանը հարգու է ԱՄՆ-ն որպես պետություն, ապա պետք է վերադարձնի նրան»: