Իրաքյան Քուրդիստանում տարածաշրջանային կառավարությունը թուրքական իշխանությունների կողմից քրդերի դեմ Թուրքիայի հարավ-արևելքում իրականացվող ռազմական գործողությունները որակել է որպես ցեղասպանություն: Այս մասին Մոսկվայում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Ասո Թալաբանին, հաղորդում է Սպուտնիկ News- ը:
«Կասկած չկա, որ ամենից շատ խաղաղ բնակիչներն են տուժում ... Ահա թե ինչու է քրդերի բնաջնջումը փաստացի ցեղասպանություն հանդիսանում», - ասել է նա՝ հավելելով, որ որոշ քաղաքներում, որտեղ Անկարան իրականացնում է իր ռազմական գործողությունները չկան քուրդ գրոհայիններ:
«Մեկ գրահայինի սպանելու համար թուրքական ռազմական ուժերը սպանում են հարյուրավոր քաղաքացիների», - հայտնել է պաշտոնյան: