ԱՄՆ զինծառայողները ցանկանում են երկրի գլխավոր հրամանատար տեսնել միլիարդատեր Դոնալդ Թրամփին կամ սենատոր Բեռնի Սանդերսին: Այդ մասին հայտնում է Military Times պարբերականը՝ ԱՄՆ Զինված ուժերում կատարված հարցումների հիման վրա:
Պարբերականի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե զինծառայողները թեկնածուներից ում են պատրաստ տալ իրենց ձայնը, եթե նախագահական ընտրությունները կայանան վաղը: «Հանրապետականների ֆավորիտ Թրամփը դարձել է ԱՄՆ զինծառայողների մեջ ամենաժողովրդականը՝ հավաքելով ձայների 27%-ը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է դեմոկրատ, Վերմոնտ նահանգից սենատոր Սանդերսը՝ 22%-ով»,- ասված է հոդվածում: