ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական կուսակցության անդամ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Օհայոյում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2003 թվականին դեմ է եղել ամերիկյան զորքերի՝ Իրաք մուտք գործելուն: Այս մասին հաղորդում է Lenta.ru՝ հղում կատարելով The Independent-ին:
«Սադամ Հուսեյնը լավ անձնավորություն չէր: Սակայն ինչ տարբերություն, չէ՞ որ նա հրաշալի կերպով սպանում էր ահաբեկիչներին: Այժմ Իրաքը ծայրահեղականների համար դարձել է Հարվարդ» - հայտնել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ «Իսլամական պետության» առաջացումը դրա վառ օրինակն է հանդիսանում: