«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները վերջին 14 ամիսներին կորցրել են Սիրիայում և Իրաքում իրենց հսկողության տակ գտնվող տարածքների 22 տոկոսը: Այդ մասին ասված է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ, փոխանցում է BBC-ն:
Ընկերության փորձագետների հաշվարկներով՝ ԻՊ-ն այդ ընթացքում զրկվել է նաև եկամուտների 40 տոկոսից, որոնք առավելապես ստացվում էին նավթի վաճառքից: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը։