«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտարարել է մրցանակի դափնեկրի չորս հավակնորդի անունները. Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
«Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100․000 դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
«Չորս հավակնորդն էլ իրենց մեջ ուժ են գտել պայքարելու անարդարության և բռնության դեմ: Մենք «Ավրորա» մրցանակով ոչ միայն խրախուսում ենք, այլ նաև սատար ենք կանգնում այն հերոսներին, որոնք հանուն մարդասիրության պայքարում են հալածանքների և անարդարությունների դեմ: 100 տարի առաջ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեր նախնիներին, այսօր մենք շնորհակալություն ենք ասում նրանց՝ փառաբանելով նույն ոգով այսօր պայքարող հերոսներին», - ասել է Ընտրող հանձնաժողովի անդամ և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։