Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հարևան Իրաքի և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտնում է Sputnik News-ը:
«Իհարկե, դա սարսափելի է, երբ ինչ-որ բան (մարդու իրավունքների խախտում) է տեղի ունենում ներքին հակամարտությունների շրջանակներում: Բայց պակաս լուրջ չեն դեպքերը, երբ նման բան է տեղի ունենում այլ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ»,- նշել է Լավրովը:
«Ցավոք, Թուրքիային դա նույնպես բնորոշ է: Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում Իրաքի տարածքում թուրքական զինված ուժերի գործողությունների ժամանակ, ինչ է տեղի ունենում թուրքական տարածքից Սիրիայում քրդական ապստամբության դիրքերը գնդակոծելու ժամանակ»,- հավելել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: