Իրանն ու Հունաստանը համաձայնագիր են ստորագրել, որով վերսկսվում է իրանական նավթի արտահանումը, տեղեկացնում է Mehr գործակալությունը:
«Իրանի ազգային նավթային ընկերությունը և հունական Hellenic Petroleum-ը համաձայնագիր են ստորագրել եվրոպական այդ երկրին իրանական նավթի մատակարարումները վերսկսելու վերաբերյալ»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
«Հունական Hellenic Petroleum նավթընկերությունը մնում է իրանական նավթի ավանդական գնորդը, և ածխաջրածնի առաջին խմբաքանակը նրան կմատակարարվի մինչև 2016 թվականի մարտի վերջը», - հայտարարել է Մեհդի Ասալին՝ Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարարության՝ ՕՊԵԿ-ի գործերի վարչության գլխավոր տնօրենը։