Ադրբեջանի նախագահն այսօր համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որի շրջանակում ազատ է արձակվել 14 քաղբանտարկյալ, հաղորդում է contact.az-ը։
Նրանց թվում են՝ Nida շարժման անդամներ Մոհամմեդ Ազիզովը, Ռաշադաթ Ախունդովը և Ռաշադ Հասանովը։ Ազատ են արձակվել իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովը, Թալե Խասմամեդովը, Անար Մամեդլին և Հիլալ Մամեդովը, ընդդիմադիր Նեյմաթ Փանախլըն, բլոգեր Օմար Մամեդովը, լրագրող Փարվիզ Խաշիմլին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանում ազատ է արձակվել լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Անցած տարվա վերջին դատարանը դատապարտել է Միրկադիրովին վեց տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար: