Համաձայն Միլանի դատարանի որոշման՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի որդին Mediatrade ընկերությունում ֆինանսական մեքենայությունների գործով դատապարտվել է 1 տարի 2 ամիս ազատազրկման: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը` հղում անելով իտալական լրատվամիջոցներին:
Բերլուսկոնիի որդին ընկերության նախագահի հետ մեղադրվում է նաև հարկերը չվճարելու և խարդախության մեջ:
Դատական նիստի ընթացքում դատախազը պահանջել էր Բերլուսկոնիի որդուն դատապարտել 3 տարի 2 ամիս, իսկ ընկերության նախագահին՝ 3 տարի 4 ամիս ժամկետով: