ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ, որակել է որպես ցեղասպանություն: Այս մասին Ria Novosti լրատվականի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Իսլամական պետությունը պատասխանատու է Սիրիայում փոքրամասնությունների ցեղասպանության համար»,- ասել է Քերրին:
Փոքրամասնությունների թվում նա նշել է քրիստոնյաներին, եզդիներին, քրդերին և այլ խմբերի: