Եվրամիության առաջնորդները համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման շուրջ ընդհանուր դիրքորոշում, որը կներկայացվի Թուրքիային: Այս մասին հայտնել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը։
Նա հավելել է, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այն կներկայացնի Թուրքիայի վարչապետին ուրբաթ կայանալիք Եվրախորհրդի նիստից առաջ։
Նախագիծի համաձայն Թուրքիայից Հունաստան ժամանած բոլոր միգրանտները հետ կուղարկվեն Թուրքիա, ինչի դիմաց Բրյուսելում խոստանում են ֆինանսական օգնություն և առանց վիզային ռեժիմի Թուրքիայի քաղաքացիների համար: