Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել մոտ ապագայում սկսել հունական կղզիներից անօրինական միգրանտներին Թուրքիա վերադարձնելու ծրագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Reuters- ին:
«Մենք չենք որոշել ժանմկետները, բայց Թուրքիան հստակ հասկանում է, որ «մեկը մեկի դիմաց» ծրագրի իրականացումը պետք է սկսել մի քանի օրվա ընթացքում»,- ասել է Մերկելը:
Մարտի 17-ին տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ կողմերը համաձայնեցրել են «մեկը մեկի դիմաց» փոխանակման սկզբունքը.յուրաքանչյուր սիրիացի փախստականի փոխարեն, ում Թուրքիան կընդունի Էգեյան ծովով Հունաստան հասնելու փորձից հետո, Անկարան կկարողանա ուղղակիորեն Եվրոպա ուղարկել մեկ «օրինական» սիրիացի փախստականի: