Վաշինգտոնը հետաքրքրված է փախստականների աջակցությամբ և գոհ է Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրից, հայտնում է РИА Новости-ն։
«ԱՄՆ-ը դիտարկում է համաձայնագիրը որպես կարևոր քայլ։ Մենք ողջունում ենք Թուրքիայի ջանքերը, որը մինչ այժմ ավելի քան 2,7 միլիոն փախստական է ընդունել Սիրիայից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը գոհ է համաձայնագրի դրույթներից, որոնք սահմանում են, որ բոլոր փախստականներն արժանի են պաշտպանության։