Փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված գործարքը պաշտոնապես ուժի մեջ է մտել։ Պայմանագրի համաձայն Հունաստան ժամանող փախստականները վերադարձվելու են Թուրքիա, եթե նրանք չեն դիմում ապաստանի համար կամ նրանց դիմումը մերժվում է, գրում է BBC-ն։
Գործարքի համաձայն Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր փախստականի դիմաց Թուրքիայից մեկ սիրիացի փախստական վերաբնակեցվելու է ԵՄ-ում։
Թուրքիայի քաղաքացիները մինչև 2016 թվականի հունիս պետք է իրավունք ստանան մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների։ Սա չի վերաբերվում Մեծ Բրիտանիային։
Կողմերը նաև պայմանավորվել են «վերալիցքավորել» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները։
Նշենք, սակայն, որ համաձայնագրի իրականացման հետ կապված բազմաթիվ մտավախություններ կան։