ՔԲԿ-ն պատրաստ է Թուրքիայի կառավարության հետ վերսկսել հաշտության բանակցությունները, եթե վերջինս Աբդուլլահ Օջալանի համար համապատասխան պայմաններ ապահովի: Այս մասին թուրքական հեռուստաալիքներից մեկին Նովրուզի կապակցությամբ տված հարցազրույցի ժամանակ հայտնել է «Քուրդիստանի համայնքների միության» համանախագահ Մուրաթ Քարայըլանը, ով հանդիսանում է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների բարձրագույն հրամանատարներից մեկը, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler.com» լրատվական կայքին:
«Եթե Թայիփ Էրդողանը և ԱԶԿ-ն (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն») մարդասպան, ռասիստական դիրքորոշումից հետքայլ անեն, ապա այս Նովրուզը նոր սկզբի ու նոր լուծման առիթ կարող է դառնալ»,- ասել է Քարայըլանը: