Ուկրաինան չի հրաժարվի իր քաղաքացի Նադեժդա Սավչենկոյից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով RIA Novosti-ին:
«Նադյան գիտի, որ մենք պայքարել ենք և կշարունակենք պայքարել: Մինսկի համաձայնագրերը հաստատվել են, որոնց համաձայն նրան պետք է վերադարձնեն... Մենք մերոնց չենք լքում », - ասել է նա:
Հիշեցնենք, որ Սավչենկոյին դատարանը մեղավոր է ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողների սպանության համար: