Բրյուսելի մետրոպոլիտենի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական թաղամասին» մոտ, պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է RTBF հեռուստաընկերությունը:
Վերջինիս տվյալներով առնվազն մեկ մարդ վիրավոր է:
Այսօր ավելի վաղ երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում, հաղորդվում է երկու տասնյակ զոհերի մասին: