ՄԱԿ-ում խորապես մտահոգված են ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրի հակասություններով: Այդ մասին այսօր Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության մամլո քարտուղար Ռուպերտ Կոլվիլը: Նշենք, որ վերջինիս համաձայն՝ մարտի 20-ից ապօրինի ներգաղթյալները, որոնք կհասնեն հունական կղզիներ, ավտոմատ կվերադարձվեն Թուրքիա։
«Մեզ մտահոգում են մի շարք պահեր և առաջին հերթին համաձայնագրի միջև հակասությունը, որը խոսում է բոլորին ակնհայտորեն վերադարձնելու մասին և դրա հետ մեկտեղ հիշատակում է անհատական մոտեցման մասին։ Դա հնչում է որպես չափազանց հակասական», - նշել է Կոլվիլը՝ ընդգծելով, որ չի կարող մտահոգություն չհարուցել նաև այն, որ ավտոմատ վտարվելու են այն անձինք, ովքեր 1951 թվականին ընդունված Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիայի հիման վրա պաշտպանության կարիք ունեն։