Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության նոր սպառնալիքների մասին:
«Ահաբեկչական խմբավորումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են ծրագրել հարձակումներ ողջ Եվրոպայով: Նրանց թիրախներն են սպորտային միջոցառումները, զբոսաշրջային վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,- ասվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում Եվրոպա ուղևորությունների ժամանակ խուսափել մարդաշատ վայրերից և հատկապես զգոնություն ցուցաբերել կրոնական տոների ժամանակ: