Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները դարձել են շատ ավելի լավը: Այս մասին TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանն այժմ ավելի հանգիստ է: Սակայն ոչ մի դրական քայլ դեռևս չի կատարվել նրա կողմից: Իսկ միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին նրա կողմից, ցավոք, պատժեցին իր սեփական ժողովրդին: Մոտ ապագայում կողմերի հիմնական դիրքորոշումներում փոփոխություն չի կարող ակնկալվել», - ասել է Չավուշօղլուն: