RT հեռուստաալիքի կայքը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փաստաթղթեր և պատանդ գրոհայինների վկայություններ, որոնք պատմում են իսլամիստների նավթարդյունահանման ոլորտի և հարևան Թուրքիա «սև ոսկու» արտահանման մասին։
Փաստաթղթերը հայտնվել են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ձեռքում (YPG) Սիրիայի հյուսիսային Շադադի քաղաքը գրոհելիս, որից հետո փոխանցվել են RT-ի լրագրողներին։ Այդ ժամանակ քուրդ աշխարհազորայինների ձեռքում են հայտնվել գրոհայիններ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, որոնք պատմել են Թուրքիայի և ԻՊ-ի կապերի մասին։
Ծագումով թուրք գրոհայինն ընդգծել է, որ ԻՊ կողմից արդյունահանվող նավթը Թուրքիային վաճառվում է այնպիսի ծավալներով, որ դրանց մասին թուրքական իշխանությունները չեն կարող չիմանալ:
Այն մասին, որ նավթի արդյունահանումը ԻՊ-ի տարածքում կատարվում է արդյունաբերական մասշտաբներով և պրոֆեսիոնալ կերպով՝ վկայում են ԻՊ-ի բնական ռեսուրսների նախարարության նավթի ու գազի դեպարտամենտի փաստաթղթերը։ Դրանց համաձայն՝ ԻՊ-ն նավթ է վաճառել մեկ բարելը 12-26 դոլարով։ Օրինակ՝ միայն հունվարի 23-ին Քաբիբա նավթահանքից դուրս է բերել 383 բարել նավթ՝ բարելը 13 դոլարով։