«Իսլամական պետության» պարագլուխներից Աբդուլ Ռահման Մուստաֆա ալ-Քադուլին սպանվել է Սիրիայում ԱՄՆ իրականացրած հատուկ գործողության արդյունքում: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ իշխանությունները Քադուլիի գլխի համար առաջարկում էին 7 միլիոն դոլար: Աբդուլ Ռահման Մուստաֆա ալ-Քադուլին համարվում էր ԻՊ երկրորդ դեմքը: