Գերմանիան վաղուց դարձել է ահաբեկչական հարձակումների պոտենցիալ թիրախ, և ահաբեկչական ակտերի իրականացման հավանականությունը չի կարող բացառվել Գերմանիայի տարածքում: Այս մասին Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Գերմանայի արդարադատության նախարար Հայկո Մաասը, հաղորդում է Sputnik News-ը:
«Մենք չենք կարող համոզված լինել, որ միջազգային ահաբեկչությունը չի սպառնա Գերմանիային: Ոչ ոք չի կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն ժողովրդավարության մեջ»,-ավելացրել է նախարարը՝ նշելով, որ անվտանգության իրավասու մարմինները կանեն հնարավոր ամեն ինչ նման հարձակումները կանխելու ու Գերմանիային քաղաքացիներին պաշտպանելու համար: