Բելգիայի Շարլերուա քաղաքում սպանել են ԱԷԿ–ի անվտանգության աշխատակցին և գողացել նրա անցաթուղթը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Derniere Heure–ին:
Պահակին սպանել են հինգշաբթի երեկոյան, երբ նա զբոսնելիս է եղել իր շան հետ:
Նշվում է, որ ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը:
Ավելի վաղ հայտնել էին, որ բելգիացի ահաբեկիչների հիմնական թիրախը պետք է դառնային ատոմային էլեկտրակայանները, այլ ոչ թե հասարակական տարնսպորտը: