Հաքերները կոտրել են Բելգիայի վարչապետ Ժան Միշելի պաշտոնական կայքը` պահանջելով բելգիական կառավարության ղեկավարի հրաժարականը:
Ըստ Корреспондент-ի փոխանցած տվյալների՝ կայքն այսօր առավոտյան անհասանելի է եղել որոշ ժամանակով:
Down-Sec հաքերները, որոնք ստանձնել են կիբերհարձակման պատասխանատվությունը, Twitter-ում պահանջել են վարչապետի հրաժարականը:
Հաքերների պահանջը պայմանավորված է Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններով, որի արդյունքում զոհվել են 31 հոգի և վիրավորվել շուրջ 300 մարդ: