Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն արձագանքել է Օբամայի Կուբա կատարած այցին նամակով, որտեղ թվարկել է Ազատության կղզու դեմ ամերիկյան ագրեսիայի բոլոր դեպքերը:
«Մեզ հարկավոր չեն կայսրությունից նվերներ: Իմ համեստ պատասխանն է, որ նա չփորձի զարգացնել կուբայական քաղաքականության մասին տեսությունները», - գրել է Կաստրոն՝ արդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբա կատարած եռօրյա այցին: Հիշեցնենք, որ այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «սառը պատերազմի» ժառանգությանը վերջ է դրվել, և Վաշինգտոնը Հավանային բարեկամության ձեռք է մեկնում:
Դա վերջին 88 տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն էր Կուբա, որի ընթացքում սակայն Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում չի կայացել: