Նովրուզի առթիվ մեկ շաբաթվա ընթացքում 25.000 իրանցի է այցելել Հայաստան: Այս մասին տեղեկացրել է Արևելյան Ատրպատական նահանգի տրանսպորտի և անցակետերի հարցերի կազմակերպության տնօրեն Դարյուշ Բաղեր Ջավանը:
Իրանցի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ մարտի 19-26-ն ընկած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի Նորդուզ անցակետը հատել է 25.000 իրանցի, հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից Հայաստան է մուտք գործել 16.500 քաղաքացի: