«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում մոտ ժամանակներում ծրագրում է ահաբեկչական հարձակումներ իրականացնել, որոնց հիմնական թիրախ հրեա երեխաներն են, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
«Այս հանգամանքով պայմանավորված այժմ, բացի ոստիկանության կողմից իրականացված միջոցառումներից, անվտանգության ապահովման համար ձեռնարկվում են նաև արտակարգ միջոցառումներ», - հեռուստաալիքը մեջ է բերում իր աղբյուրին: Վերջինիս փոխանցմամբ՝ այդ տեղեկությունները ստացվել են անցյալ շաբաթ թուրք-սիրիական սահմանին ձերբակալված ԻՊ վեց գրոհայիններից: