Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել Դիարբեքիրի Սուր շրջանի տարածքների օտարման վերաբերյալ, որի համաձայն՝ առգրավվող տարածքների և կառույցների ցուցակում ընդգրկվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոս եկեղեցին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի հայկական «Ակոս» թերթին:
Օտարվող կառույցների թվին են պատկանում նաև Սուրում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլ պատմական ուխտատեղիներ ու նրանց պատկանող ողջ գույքը:
Այսպիսով, Դիարբեքիրում այլևս չկա որևէ գործող ոչ մահմեդական աղոթատեղի: