ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ոչ պաշտոնական հանդպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հնարավորություն կունենա առանվազն ոչ պաշտոնական զրույց ունենալ Էրդողանի հետ», - նշել է Էռնեստը՝ հավելելով, որ պաշտոնական բանակցությունների բացակայությունը պետք չէ գնահատել, որպես վատ հարաբերությունների նշան: