Թուրքիան անում է ամեն հնարավորը Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավվելու համար: Այս մասին Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ջանք ենք գործադրում, որպեսզի մոտ ապագայում թուրք-ռուսական հարաբերությունները կարգավորվեն: Ընդ որում, ռուսական կողմից պատասխան քայլեր չենք տեսնում: Թուրքիան աջակցում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև մեր ժողովուրդների մերձեցմանը », - ասել է Էլիթաշը՝ նշելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների պահպանման և զարգացման համար որևէ խոչընդոտ չպետք է լինի:
Նա նաև վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն անպայման կբարելավվեն: