ՄԱԿ-ը ճանաչել է Արգենտինայի՝ իր տարածքային ջրերը 200-350 ծովային մղոնով ընդլայնելու իրավունքը՝ այդպիսով Ֆոլկլենդյան կղզիները ներառելով Արգենտինայի սահմաններում:
Բուենոս Այրեսն արդեն այդ որոշումն անվանել է պատմական. Արգենտինան արդեն մոտ 200 տարի Մեծ Բրիտանիայի հետ վիճարկում է Ֆոլկլենդյան կղզիների պատկանելության հարցը:
Սակայն հարկ է նշել, որ ՄԱԿ-ի որոշումը դեռ չի նշանակում, որ Արգենտինան իր տարածքային ջրերն ընդլայնելով կարող է վերահսկողություն ստանալ կղզիների նկատմամբ: