Սաուդյան Արաբիան կսառեցնի նավթի արդյունահանումը, եթե դա անեն բոլորը

17:24     1 ապրիլի, 2016

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման սառեցման շուրջ պայմանավորվածությանը չի միանա, եթե Իրանն ու այլ խոշոր արդյունահանողներ չմիանան նախաձեռնությանը: Այսպիսին է Bloomberg –ի կանխատեսումը, հաղորդում է Газета.ру-ն:

Գործակալությանը տված հարցազրույցում Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազնի տեղակալ Մուհամմադ իբն Սալմանը նշել է, որ ապրիլի 17-ին ՕՊԵԿ-երկրների նախատեսված հանդիպման արդյունքները դեռ մեծ հարցականի տակ են. «Եթե բոլոր երկրները պատրաստ են սառեցնել արդյունահանումն, ապա պատրաստ ենք և մենք», -նշել է Սալմանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 17-ին Կատարում նախատեսված հանդիպմանը կմասնակցեն տասներկու երկրներ: Իրանը ևս համաձայնել է մասնակցություն ցուցաբերել:


© armedia.am