Առնվազն 33 հոգի զոհվել և ավելի քան 200 հոգի վիրավորվել է Ղարաբաղում նախորդ երկու օրը տեղի ունեցած կատաղի մարտերի արդյունքում: Նման տվյալներ են ներկայացվում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում:
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն առնվազն 30 զինվոր և երեք խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների արդյունքում: Ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը պաշտոնապես հաստատված չէ: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն վիրավորների թիվը անցնում է 200-ը»,- ասվում է զեկույցում:
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության տվյալներով ռազմական գործողությունները ընդգրկած գյուղերում ապրում է մոտավորապես 14,4 հազար մարդ: