Մեր բանակը կրկին հաղթեց ադրբեջանական բանակին: Մեր ժողովուրդը կրկին հաղթեց Ադրբեջանի ժողովրդին: Այս մասին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, փոխանցում է slaq.am-ը:
«Երբեք մեր ժողովուրդն այսքան հզոր ու հերոսական չի եղել: Երբեք Հայաստանը, Սփյուռքը, Արցախն ու մեր բանակն այսքան միահամուռ, ոգեղեն ու ամուր չեն եղել: Ես նորից պիտի ասեմ՝ հիացած եմ հայ զինվորի կամքով, արիությամբ, հայրենասիրությամբ: Հայ զինվորը սոսկալի ծանր դաս տվեց ադրբեջանցի զինվորին... Այս արկածախնդրությունը շատ ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար...», - ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը: