NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամ մեկնաբանել է սահմանին տիրող պատերազմական դրությունը, փոխանցում է Artsakhpress-ը:
«Հետևում եմ Լեռնային Ղարաբաղում, սահմանում տիրող իրադարձություններին: Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը պատասխանատվություն պահանջի Ալիևից: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին: Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ սիրում եմ»,- ասել է Արթուր Աբրահամը: