ՀԱՊԿ-ը մասնակցում է Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանը. Բորդյուժա

16:56     5 ապրիլի, 2016

Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է Կովկասում խոշոր հակամարտության հանգեցնել։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է РИА Новости-ն:

«Դա հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության առաջացմամբ, այդ պատճառով առաջնորդները, նախևառաջ՝ Ադրբեջանի, պետք է դա գիտակցեն»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն իր քաղաքական պոտենցիալով մասնակցում է Ղարաբաղում ճգնաժամի կարգավորմանը նպաստելուն։

«Այսօր մենք բոլորս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ հակամարտությունը չսրվի, որպեսզի ռազմական գործողությունները, կրակոցները դադարեցվեն»,- ընդգծել է Բորդյուժան։



© armedia.am