Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն առաջիկա օրերին կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, փոխանցում է Artsakhpress-ը:
Այցի ընթացքում վեհափառ հայրապետներն իրենց զորակցությունը կհայտնեն հայ քաջ բանակին և Արցախի ժողովրդին: