Ապրիլի 6-ին ժամը 10:35-ից մինչև 23:00 սահմանները ադրբեջանական զիված ուժերի ստորաբաժանումները ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից: ՀՀ զինուժը ամեն ինչ արել է կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը չխախտելու համար: