Նավթի համաշխարհային գները շարունակում են աճ գրանցել: Աճի հիմնական մոտիվատորներն են ապրիլի 17-ին նավթ արդյունահանող երկրների՝ Դոհայում սպասվելիք հանդիպումն ու ԱՄՆ-ից նավթի պաշարների կրճատման մասին ստացվող լուրերը:
Մասնավորապես Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 2.21 %-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 40.30 դոլար, իսկ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 2.74 %-ով՝ կազմելով 38.28 դոլար/բարել:
Բացի վերոնշյալ գործոններից, նավթի գների դրական փոփոխության վրա ազդել են նաև վիճակագրական սպասումները: Խոսքը վերաբերում է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության կողմից զեկույցի հրապարակմանը՝ կապված փետրվարին երկրում արդյունաբերության հետ: Փորձագետների գնահատականներով, ցուցանիշը պետք է, որ գրանցած լինի 0.1%-անոց աճ, հաղորդում է РИА Новости-ն: