Global Finance ամսագիրը հրապարակել է աշխարհի երկրների բարեկեցության վարկանիշային ցուցակը (The richest countries in the world)՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա: Որպես հիմնական ցուցանիշ, հաշվի է առնվել մեկ շնչին հասնող ՀՆԱ, հաղորդում է REGNUM-ը:
Ռեյթինգը գլխավորել են Քաթարը՝ մեկ շնչին հասնող $146 011-ով, Լյուքսեմբուրգը՝ $94 167-ով: Ամենահարուստ երկրներ եռյակը եզրափակում է Սինգապուրը՝ $84 821 ցուցանիշով:
Նախկին ԽՍՀՄ երկրների ցանկում լավագույն հորիզոնականներն են զբաղեցրել Լիտվան և Էստոնիան, համապատասխանաբար՝ $28 245 և $27 729 : Ռուսաստանն, իր մեկ շնչին հասնող $25 350–անոց ցուցանիշով զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը:
Հարավային Կովկասում պատկերը հետևյալն է՝ Ադրբեջան (64-րդ հորիզոնական), Վրաստան (113-րդ հորիզոնական) և Հայաստան (116-րդ հորիզոնական):