Ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, հաղորդում է РИА Новости-ին:
«Խոցված օդանավից հետո՝ առաջին ճգնաժամային փուլում Ռուսաստանն էմոցիոնալ էր գործում, սակայն ներկա դրությամբ առավել գիտակից է դարձել: Մենք չէինք ցանկանում, որ ռուսական օդանավը խոցվեր, սակայն օդային տարածքը պաշտպանելու անհրաժեշտություն կար: Դեպքից հետո մենք արտահայտել ենք մեր ափսոսանքն ու ցավակցություն ենք հայտնել ամենաբարձր մակարդակով: Եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի, ապա հարաբերությունները կբարելավվեն»,-ասել է Չավուշօղլուն
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը, որը դեմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
«Մոսկվան պետք է գիտակցի այդ փաստը»,- ասել է Չավուշօղլուն: