Հարավային Օսիայի իշխանությունները պլանավորում են մինչև այս տարվա օգոստոս ամիսը հանրաքվե անցկացնել ՌԴ-ի կազմի մեջ մտնելու շուրջ, ստույգ ժամկետն առայժմ որոշված չէ: Այս մասին TACC-ին տված հարցազրույցում հայտնել Է հանրապետության նախագահ Լեոնիդ Թիբիլովը: «Մենք արդեն քննարկում ենք ժամկետները: Ինչ-որ կոնկրետ ամսաթիվ առայժմ չենք կարող նշել, բայց դա տեղի կունենա արդեն ոչ հեռու ապագայում, պլանավորում ենք մինչև օգոստոս»,- նշել է Թիբիլովը:
Նա պարզաբանել է, որ քվեարկության Է դրվելու Հարավային Օսիայի Սահմանադրության փոփոխման հարցը, ինչը թույլ կտա ապագայում դիմել Ռուսաստանի ղեկավարությանը՝ միանալու խնդրանքով: Ցխինվալը չի ակնկալում, որ ռուսական կողմն իսկույն կարձագանքի հանրաքվեի արդյունքներին: «Ներկայում, ելնելով աշխարհի իրադրությունից, մենք չէինք ցանկանա լուրջ քաղաքական ռիսկերի ենթարկել մեր ռազմավարական գործընկերոջը՝ ի դեմս Ռուսաստանի»,-հավելել է Հարավային Օսիայի նախագահը: