«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձել են մուտք գործել Իրանի տարածք: Այս մասին հայտարարել է Իրանի գրունտային ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փոորդաստանն երկուշաբթի օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Tasnim գործակալությանը:
«Փետրվար և մարտ ամիսներին ԻՊ-ի գրոհայինները մտել են Իրանի տարածք. երկու ահաբեկիչներ, որոնց մոտ հայտնաբերվել են մահապարտների համար նախատեսված գոտիներ անմիջապես ոչնչացվել են ցամաքային ուժերի կողմից», - ասել է Փոորդաստանը:
Նա մանրամասն չի նշել, թե երկրի որ մասում է իրականացվել հարձակումը, սակայն ասել է, որ սահմաններին այս պահին վտանգ չի սպառնում: